-
30.03.2013|
13:11
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ անցնում է պատերազմական իրավիճակի։ Այս հայտարարությունն է՛լ ավելի է սրում Փհենյանի հարաբերությունները հարավային հարևանի և ԱՄՆ-ի հետ։ Հյուսիսային Կորեայի պետական քարոզչական միջոցները նշում են, որ այսուհետև ցանկացած սադրանք ստանալու է շատ խիստ պատասխան։
-
29.03.2013|
16:36
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում մսի գինը չի բարձրանա, իսկ ամռանը կնկատվի կաթնամթերքի գնի նվազում:
-
29.03.2013|
16:27
«Որքան Ազատության հրապարակը շուտ ազատվի Րաֆֆի Հովհաննիսյանից, այնքան շուտ ընդդիմությունը կհամախմբվի և վատ կլինի իշխանության համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
-
29.03.2013|
14:52
Երևանում այսօր տեղի ունեցավ «Կովկաս. Շինարարություն և EXPO» 10-րդ ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, այլք:
-
29.03.2013|
14:47
Գյումրեցիների հումորն իրոք որ անսպառ է: Գյումրու այսօրվա քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ, ըստ տեղացիների, իրենց <անհումոր> չի թողնում: Ի թիվս այլ զավեշտալի դեպքերի, գյումրեցիները հիմա իրենց բառուբանով պատմում են Բալասանյանի մտքի վերջին գոհարների մասին:
-
29.03.2013|
13:41
Հայաստանը «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում` 11 համարի ներքո:
Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, երկրորդը` մայիսի 16-ին: Երգի մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսի 18-ին:
Հայաստանը «Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2006-ին` Աթենքում: Անդրեն «Without Your Love» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, ինչը թույլ տվեց որ 2007-ի մրցույթում Հայաստանը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում:
-
29.03.2013|
12:33
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական զորքերի դուրսբերումը Մալիից կսկսվի մեկ ամսից։ Նրա խոսքով՝ հուլիսին ֆրանսիացի զինվորների թիվն աֆրիկյան այդ պետությունում կրկնակի կկրճատվի՝ կազմելով մոտ 2 հազար։ Օլանդը հույս է հայտնել, որ տարվա վերջին նրանց թիվը կկազմի 1000, և զինվորները կգործեն ՄԱԿ-ի հովանու ներքո։
-
29.03.2013|
12:31
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ մարտական վիճակի են բերված հեռահար գործողության հրթիռները։ Դրանց նշանակետում Հարավային Կորեայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներն են։
-
29.03.2013|
12:23
Դամասկոսի համալսարանի 15 ուսանողներ մահացել են ականանետների հարվածների հետևանքով։ Սիրիական լրատվամիջոցները տեղի ունեցածի համար մեղադրում են ապստամբներին։ Հարձակումից ամենաշատը տուժել են ճարտարապետության ֆակուլտետը և ուսանողական ճաշարանը։ Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում է, որ համալսարանի պատուհանները կոտրված են, իսկ հատակին արյուն է։
-
29.03.2013|
12:21
Իտալիայի ձախկենտրոնամետ ուժերի առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանիին մեկշաբաթյա բանակցություններից հետո չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Ելույթ ունենալով Հռոմում՝ Բերսանին նշել է, որ նախապայմանները, որ առաջադրում են այլ կուսակցությունները, անընդունելի են։